2021-ին ամենախոշոր հարկ վճարողը Զանգեզուրի կոմբինատն է
Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
ՊԵԿ-ից News.am-ին հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Ցանկի առաջին հորիզոնականում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի հարկերը կազմել են 48,8 մլրդ դրամ: Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որը վճարել է 47,8 մլրդ դրամ: Երրորդ տեղում ՊՆ աշխատակազմն է (42,6 մլրդ դրամ), 4-րդ տեղում է «Գրանտ Տոբակոն» (42,1 մլրդ դրամ), իսկ առաջին 5-յակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդը» (20,8 մլրդ դրամ):
Երկրորդ հնգյակում են հետևյալ ընկերությունները.
«Ինթերնեշնլ Մասիս տաբակ»
«CPS oil»
«ՄՏՍ Հայաստան»
«Ֆլեշ»
«Թեղուտ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».