«Հայաստան». Քրիստինե Գրիգորյանը կդառնա ոչ թե ՀՀ, այլ իշխող կուսակցության օմբուդսմենը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ բարձր հեղինակություն ունի։ Դա հանրապետության գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի գործունեության արդյունքն է։ Այս մասին հունվարի 24-ին Ազգային ժողովի նիստին հանրապետության նոր օմբուդսմենի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ հասարակական հարգանքն ու ակնածանքը, ինչպես նշեց պատգամավորը, ձևավորվել է մեծ մասամբ Թաթոյանի բարեխղճության շնորհիվ։
«Դուք վիրտուոզ կերպով շրջանցեցիք բոլոր այն հարցերը, որոնք ձեզ տրվեցին ուղիղ, ճակատային և որոնք վերը նշված որոշակի սկզբունքայնության դրսևորում էին պահանջում։ Դուք ոչ մի հարցի հստակ պատասխան չտվեցիք, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ, ցավոք, դուք կդառնաք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օմբուդսմենը, այլ ոչ թե՝ Հայաստանի Հանրապետության,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ դիմելով օմբուդսմենի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Ընդ որում, գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը կլրանա միայն 2022 թվականի փետրվարի 23-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 09:33
На прошлой неделе Армянский национальный комитет Америки (ANCA) заявил, что 14 апреля окружной суд США отклонил иск на сумму 500 млн. долларов поданный, азербайджанским адвокатом из Лагуна-Бич (штат Калифорния) Айнур Багирзаде против ANCA и 29 других лиц. Об этом пишет The California Courier.
-
2025-04-23 09:31
Спецпосланник президента США Стив Уиткофф посетит Россию на этой неделе, он рассчитывает на встречу с президентом РФ Владимиром Путиным. Об этом заявила журналистам пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-04-23 09:29
В рамках мероприятий, посвященных 110-й годовщине Геноцида армян, 21 апреля посол Армении во Франции Арман Хачатрян и дипломатический персонал посольства РА в церкви Сен-Сюльпис в Париже приняли участие в традиционной литургии в память о жертвах Геноцида армян. Об этом сообщило посольство РА во Франции.
-
2025-04-23 09:27
Журналист из Тавушской области Воскан Саргсян пишет: