Արցախի պետնախարարը պետական պարգևներ է հանձնել Դադիվանքի վերադարձած հոգևորականներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընգգծել է հատկապես հոգևոր ամենակարևոր արժեքները պահպանելու հարցում ստանձնած առաքելությունը: Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ, վերջիվերջո, և՛ Դադիվանքի, և՛ առհասարակ Արցախի կարգավիճակի, անվտանգության ու արժեքային հավերժականության հարցը կստանա արդարացի լուծում:
«ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ուժ ու կորով է մաղթել Դադիվանքի արդեն նախկին և ներկա հոգևոր սպասավորներին՝ անխաթար իրականացնելու իրենց առաքելությունը՝ ի շահ Արցախի վերականգնման ու զորացման:
Հանրապետության նախագահի հրամանագրով՝ հետպատերազմյան դժվարին պայմաններում Դադիվանքի վանական համալիրում անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու, վանքախնամ աշխատանքներ իրականացնելու համար «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել երկու աբեղա և 3 սարկավագ: Պետական նախարարը հանդիպմանը ներկա հոգևոր դասին է հանձնել պետական պարգևները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով հոգևորականներին պարգևատրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնելով իրենց ծառայության համար, վերահաստատել է Հանրապետության նախագահի գլխավորությամբ Արցախի իշխանությունների և Եկեղեցու միջև պետականամետ և ազգակենտրոն սերտ համագործակցությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 17:33
Переговоры в Дубае? Мир или очередной самообман? Подобными вопросами на своей странице в Facebook задается член экс-правящей Республиканской партии Артак Закарян, комментируя сообщения о предстоящей в конце июля встрече Пашиняна и Алиева.
-
2025-07-03 17:31
Армения и Азербайджан долго враждовали, но в итоге нельзя исключать очевидного: как бы они не хотели, они были соседями, они ими и останутся. Никто не может изменить этого — такова их судьба, заявил Alpha News депутат ПАСЕ от Австрии Стефан Шеннах, говоря об предусловиях, которые выдвинул Баку для достижения мирного соглашения.
-
2025-07-03 17:30
Федеральный суд США приостановил реализацию одного из первых указов Дональда Трампа, направленного на ужесточение миграционной политики. Речь идет о подписанном в день инаугурации документе, которым президент запрещал просить убежище тем, кто пересекает границу с Мексикой. Судья Рэндольф Мосс постановил, что «президент превысил свои полномочия».
-
2025-07-03 17:27
Этот процесс Москве не удастся остановить никаким давлением, никакими запугиваниями и так далее. Об этом заявил экс-руководитель администрации президента Азербайджана Эльдар Намазов, передают местные СМИ.