Մասնագետները հորդորում են պատվաստվել
Հայաստանում կորոնավիրուսային հերթական ալիքն է բարձրանում, գերակշռողը լինելու է բարձր վարակելիությամբ օմիկրոն շտամը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում վարակաբան, «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ Նարինա Սարգսյանցը նշեց, որ ինչպես շատ այլ երկրներում, Հայաստանում ևս սպասվում է, որ ավելի մեծ քանակությամբ մարդիկ են վարակվելու:
«Կլինի դեպքերի կտրուկ բարձրացում, և դա տեղի կունենա կարճ ժամանակում: Հաշվի առնելով, որ նոր դեպքերի աճով պայմանավորված հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների թիվը նույնպես ավելանալու է, հետևաբար դա մեծ բեռ կլինի առողջապահական համակարգի համար»,-ասաց Նարինե Սարգսյանցը:
Մասնագետի խոսքով, օմիկրոնի հետ կապված նշվում է հիմնականում մի քանի ախտանիշ՝ գերարտահայտված թուլություն, կոկորդում՝ ցավ, հարբուխ, գլխացավեր և այլն: Կան ախտանիշներ, որոնք կարող են երկար պահպանվել, մինչև երեք ամիս, մասնավորապես, թուլությունը, հազը:
Հայաստանում ներկայում տարածված են նաև գրիպի տեսակները, որոնց ախտանշաները նման են օմիկրոնի ախտանշաններին: ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը նշեց, որ կա մտավախություն դրանք շփոթելու տեսանկյունից: Չի բացառվում, որ շատերը մտածեն իրենց մոտ գրիպ է, սակայն իրականում կորոնավիրուսի օմիկրոն շտամը լինի:
«Անհրաժեշտ է դիմել բժշկին, թեստավորվել, լինել հսկողության տակ: Վերջին շաբաթներին մենք քիչ ունեինք կորոնավիրուսով հիվանդներ, սակայն հիմա արդեն իրավիճակն այլ է, նկատվում է հիվանդացության աճ: Օմիկրոնն ավելի մեծ վարակելիություն ունի, նաև երեխաներն են ավելի հաճախ վարակվում: Իհարկե, նշվում է, որ հիմնականում վերին շնչուղիներն են ախտահարվում, թոքաբորբերի թիվը քիչ է լինում, սակայն ոչինչ բացառել հնարավոր չէ»,-ասաց Սամվել Հայրումյանը: Նրա խոսքով, այն երկրները, որոնք ունեն պատվաստման գործընթացի բարձր տոկոս, օգնում է, որ օմիկրոն շտամով պայմանավորված հետևանքները հաղթահարեն:
Ինչպես կորոնավիրուսի տարածման բոլոր ալիքների դեպքում, այս անգամ ևս կարևորվում է պատվաստվելն ու հակահամաճարակային կանոններին հետևելը: Գործընթացն ավելի հասանելի դարձնելու համար դեռ նախորդ տարվանից բացվեցին շարժական պատվաստումային կետեր: «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի էլեկտրոնային առողջապահության բաժնի մասնագետ Անդրանիկ Հարոյանը նշեց, որ այն ցուցաբերեց իր արդյունավետությունը:
«Նախ պոլիկլինիկաներում հերթերը համեմատաբար թեթևացան, դրանից բացի շատերի համար ավելի հարմար դարձավ պատվաստվելը: Աշխատանքի հետ կապված, նաև ժամերով պայմանավորված շատերին հարմար չէր պոլիկլինիկա հասնելը: Շրջիկ կետերի շնորհիվ շատերը կարողացան պատվաստումը ստանալ առավել հասանելի տարբերակով»,-ասաց Անդրանիկ Հարոյանը: Նրա խոսքով, շրջիկ պատվաստումային կետերում մշտապես դիմելիության կայուն դինամիկա է եղել: Վերջին օրերին աճ է նկատվում: Երևանում գործում է պատվաստումային 6 շարժական կետ, օրվա կտրվածքով կատարվում է 200-250 պատվաստում:
Մասնագետները հորդորում են անպայման պատվաստվել, պահպանել հակահամաճարակային կանոնները: Կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է պատվաստման 70 և ավելի տոկոս մակարդակ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.