Հանձնաժողովի ձևավորումը չի նշանակում, որ Սահմանադրությունը անպայման կփոխվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին։
«Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այն, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, չի նշանակում, որ դա անպայման կպսակվի Սահմանադրության փոփոխություններով», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առջև առկա է Սահմանադրությունը «աուդիտի» ենթարկելու խնդիր։
«Մենք խնդիր ունենք հասկանալու՝ ինչպիսի փոփոխության տեղեր կան Սահմանադրության մեջ։ Օրինակ՝ Սահմանադրության մեջ գրված է նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ-ի կանոնակարգում գրված է, որ նա յոթօրյա ժամկետում կարող է հետ վերցնել դիմումը։ Այստեղ շատ լուրջ հակասություն կա։ Մենք փորձում ենք պարզել՝ նման ինչ խնդիրներ կան Մայր օրենքում», - նշեց վարչապետը։
Պատասխանելով երկրի կառավարման համակարգի մասին հարցին՝ Փաշինյանը նշեց, որ իր անձնական համոզմունքով Հայաստանը պետք է մնա խորհրդարանական երկիր, կիսանախագահական կամ նախագահական կառավարման ձևերին անցնելու կարիք չկա։
Նա ասաց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքը մտածել է կառավարման համակարգի փոփոխության մասին, սակայն հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, հասկացել է` եթե Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգում չլիներ, մեծ էր հավանականությունը, որ շատ լուրջ ցնցումների միջով կանցներ երկիրն ու ճգնաժամն ավելի կխորանար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.