ԵԽԽՎ նորընտիր նախագահ․ Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն
Այո, ես իրոք խոսել եմ Եվրոպայի խորհրդի կողմից այս խնդրում միջամտության կարևորության մասին: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ի հարցին այսպես արձագանքելն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահ Թինի Կոքսը:
Aravot.am-ը Թինի Կոքսին հիշեցրեց՝ 2020-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի օրերին, Թինի Քոքսը ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի ընդլայնված հայտարարել էր. «Մենք ականատես եղանք, թե ինչպես սառեցված հակամարտությունը վերածվեց արյունալի պատերազմի: Թեև հակամարտությունն ունի երկար պատմություն, որի համար դեռ կայուն լուծման ճանապարհ չի գտնվել, բայց շեշտեց՝ դա կողմերին իրավունք չի վերապահում միմյանց նկատմամբ բռնություն գործադրել»:
Նա Վեհաժողովին կոչ էր արել հնարավորինս շուտ ուղարկել համազեկուցողներին Բաքու և Երևան, ինչպես նաև առաջարկել նախագահական հանձնաժողով ուղարկել հակամարտության գոտի, ինչպես ԵԽԽՎ-ն դա արեց ՌԴ-ի և Վրաստանի միջև արյունոտ պատերազմից հետո՝ 2008-ին: Հարցին՝ որպես ԵԽԽՎ նախագահ ի՞նչ է պատրաստվում այժմ անել, չի՞ պատրաստվում արդյոք հակամարտության գոտի գործուղել զեկուցողների, քանի որ այնտեղ շատ են հումանիտար խնդիրները, նա պատասխանեց. «Սա պարզ օրինակ է այսպես կոչված սառեցված հակամարտությունների, որոնք կարող են ցանկացած պահի պայթել: Սա Եվրոպայի տարածքում միակ հակամարտությունը չէ: Այդպիսիք շատ են: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք ի վիճակի կլինենք խոսել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ, որովհետև ի վերջո քաղաքական գործիչները պետք է լուծեն երկու երկրների միջև այս խնդիրները»:
Մեր մյուս հարցին՝ ի՞նչ մեխանիզմներ է գործադրելու, որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար, Թինի Կոքսը պատասխանեց. «Գերիները պետք է ազատ արձակվեն: Արդեն սարսափելի է, որ այդքան մարդիկ իրենց կյանքը կորցրին այս ոչ անհրաժեշտ պատերազմի ընթացքում, արյունալի այս պատերազմի ընթացքում: Արդեն ժամանակն է. պատերազմի ընթացքում գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները»:
Հայ լրագրողներից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ԵԽԽՎ-ի ընդունած զեկույցում չկա այն հարցի պատասխանը, թե ով է սկսել պատերազմը, չի՞ կարծում, որ լրացուցիչ զեկույցի կարիք կա, ԵԽԽՎ նորընտիր նախագահը պատասխանեց. «Վեհաժողովի գործառույթն է պատրաստել զեկույցներ, տալ առաջարկություններ: Հույս ունեմ, որ բոլոր շահառու կողմերը մեր ներկայացրած առաջարկություններին կհետևեն, որպեսզի այս սարսափելի պատերազմի հետևանքները վերացվեն: Եթե կլինեն առաջարկություններ, որ լրացուցիչ զեկույցներ պատրաստվեն, մենք կաշխատենք այդ ուղղությամբ: Մենք ժողովրդավար կառույց ենք, նախագահն ինքնուրույն չի կարող որոշումներ կայացնել»:
Հարցին՝ ի՞նչ ճնշում կարող են գործադրել Ադրբեջանի վրա, որը թույլ չի տալիս մուտք Լեռնային Ղարաբաղ, Թինի Կոքսը պատասխանեց. «Սա լուրջ, մեծ խնդիր է: Մեր կողմից կան առաջարկություններ, ուզում եմ հորդորել, որպեսզի երկու երկրներն ուշադիր հետևեն մեր առաջարկություններին, խորհուրդներին, քանի որ դրանք երկուստեք կարող են օգտակար լինել խնդիրները հաղթահարելու համար», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.