Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽԱՅՏԱՌԱԿ «ԱՍՈՒԼԻՍՈՒՄ» ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԻՔՆԵՐ ԵՎ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ
Փաշինյանի խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «1994թ.-ից հետո Հայաստանի որևէ ղեկավար Ադրբեջանի նկատմամբ չի ունեցել այն հռետորաբանությունը (ատելության խոսքը), ինչ` Ալիևը ունի հիմա մեր նկատմամբ: Պետության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունը համեմատել որևէ կողմում հնչած մասնավոր կարծիքների հետ ուղղակի անթույլատրելի է:
Մադրիդյան սկզբունքներին անդրադառնալը, խոսելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, Ադրբեջանի ղեկավարության կողմից քարոզվող սովորական հակաղարաբաղյան թեզ է: Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքի արտաբերումը, մեղմ ասած, մադրիդյան սկզբունքների մանիպույլյացիա է և սեփական հանրության ապակողմնորոշում, ինչպես նաև Ադրբեջանի շահի ուղղակի սպասարկում:
Մեկ բառով, եթե ասենք՝ ամբողջական մարազմ. բանակցային գործընթացի ձևախեղում, հանրաքվեի, դրա համամասնության հարցի խճճում, սեփական հանրության շարունակական և հետևողական ապակողմնորոշում:
Հ.Գ. հնարավոր չի հասցնել զուգահեռաբար անդրադառնալ և արձագանքել այս մարդու կողմից ասվող յուրաքանչյուր ցնորքին, քանի որ Հայաստանի ապագային առնչվող մարտահրավերներ են ավելանում րոպե առ րոպե` վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից հնչող յուրաքանչյուր նախադասությանը համընթաց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.