Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ԿՈՂՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ
Փաշինյանն արդեն երկրորդ ինքնաասուլիսն է տալիս՝ ագրեսիվորեն քարոզելով թուրք–ադրբեջանական նախապայմանների բավարարման օգտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով կայացած առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի և Հայաստան-Թուրքիա ընթացող բանակցությունների վերաբերյալ հնչեցրած դիրքորոշումներին։
«Ըստ նրա՝
1. Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ,
2․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում լոկոմոտիվը պետք է լինի հայկական սփյուռքը, ինչը «թարգմանաբար» նշանակում է ճանաչման հարցը ՀՀ պետական քաղաքականության օրակարգից հանել կամ այն դարձնել ձևական։
Այսքանից հետո հայտարարել, թե, իբր, հայ–թուրքական (իրականում՝ հայ–թուրք–ադրբեջանական) ներկա շփումներն առանց նախապայմանների են, պարզապես լկտի սուտ է։ Նման՝ «Ալիևը կիրթ է ու կառուցողական, նա էլ է ուզում խնդրի խաղաղ կարգավորում, մենք էլ» ստին։
Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին նետում են նախադասություն («հայ–թուրքական երկխոսությունն առանց նախապայմանների է»), իսկ փոխարենը Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանից ստանում են իրենց նախապայմանների բավարարում։ Այժմ այդ բավարարման ագրեսիվ քարոզչական փուլն է։
Փաշինյանն այնպիսի էնտուզիազմով է պաշտպանում Ղարաբաղի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման թեզը և այնպես է նսեմացնում Մադրիդյան սկզբունքների համաձայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հայանպաստ հեռանկարը, որ Ալիևն ու Էրդողանը կարող են հանգիստ այլ գործերով զբաղվել։
Նիկոլի էժանագին «կռուտիտն» այն է, թե, իբր, ինքը մեղավոր չէ, քանզի «էն գլխից» է ամեն ինչ հանձնած եղել։
Համաշխարհային պատմության մեջ գոնե ինձ հայտնի չէ դեպք, երբ թշնամական հարաբերություններ ունեցող երկրներից մեկի ղեկավարը փաստաբանություն անի թշնամի երկրի օգտին»,- գրել է պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.