Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց առնվազն մեկ շաբաթով
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց առնվազն մեկ շաբաթով։
Նիստի սկզբին ակնհայտ դարձավ երկու մեղադրյալների բացակայությունը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հակ Ալումյանը դատարանին տեղեկացրեց, որ Քոչարյանների ընտանիքում կա կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Նախկին նախագահը թեստ է հանձնել, պատասխանն սպասվում է ժամը 5-ին։ Փաստաբանը դատարանին է ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը։
Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը կարդաց պաշտպանյալի դիմումը։ Գևորգյանը տեղեկացրել է, որ, ինչպես իրեն խորհուրդ էր տվել դատավորը անցած նիստում, հեռակա մասնակցում է ԵԽԽՎ հանձնաժողովի և լիագումար նիստերին։
Մեղադրյալների բացակայության պատճառով դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց փետրվարի 1-ին։ Բայց դա ևս կարող է տեղափոխվել՝ Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքներից կախված, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.