Կաթողիկոսն ընդունել է Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Խորհրդի ներկայացուցիչները կաթողիկոսին են ներկայացրել կալանքի մեջ գտնվող Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Մինասյանի առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ:
«Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով տիար Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրեց, որ եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։ Մայր աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացներն իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով նկատի առնելով նրա առողջական վիճակը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կաթողիկոսն անդրադարձել է նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.
-
2025-07-04 05:57
Генеральная прокуратура Республики Армения представила ходатайство председателю Национального Собрания Алену Симоняну о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата фракции «Армения» Артура Саргсяна.
-
2025-07-04 05:54
Президенты России и США провели телефонный разговор 3 июля, он длился около часа. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-07-04 05:50
Уполномоченный по правам человека в России Татьяна Москалькова направила официальное обращение к омбудсмену Азербайджанской Республики Сабине Алиевой в связи с задержанием граждан РФ, в том числе журналистов «Sputnik Азербайджан».