Последние новости

ՀՀ նախագահի աշխատակազմ․ Հրաժարականի բուն պատճառները հստակ ներկայացված են տեքստում

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականի հնարավոր պատճառների մասին «Հետք»-ի հրապարակած հետաքննությանը։

Դրա համաձայն՝ Արմեն Սարգսյանն ունեցել է Կարիբյան ծովում գտնող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն է ունեցել, ինչը հաստատվել է Արմեն Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում, և որ այդ պարագայում նաև 2018թ չէր կարող ընտրվել ՀՀ նախագահ, ուստի անցնող 4 տարում ՀՀ նախագահի պաշտոնում վերջինի ընդունած որոշումները, հրամանագրերը չեն կարող օրինական համարվել։

«Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:

Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»,- հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ