ՀՀ նախագահի աշխատակազմ․ Հրաժարականի բուն պատճառները հստակ ներկայացված են տեքստում
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականի հնարավոր պատճառների մասին «Հետք»-ի հրապարակած հետաքննությանը։
Դրա համաձայն՝ Արմեն Սարգսյանն ունեցել է Կարիբյան ծովում գտնող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն է ունեցել, ինչը հաստատվել է Արմեն Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում, և որ այդ պարագայում նաև 2018թ․ չէր կարող ընտրվել ՀՀ նախագահ, ուստի անցնող 4 տարում ՀՀ նախագահի պաշտոնում վերջինի ընդունած որոշումները, հրամանագրերը չեն կարող օրինական համարվել։
«Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:
Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»,- հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.