Մոհամմադ Բաղերի. Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական հարաբերությունները զգալիորեն կզարգանան
Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական հարաբերությունները զգալիորեն կզարգանան, և դա երկու պետություններին էլ ավելի ապահով կդարձնի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպումների ժամանակ, հայտնում է IRNA-ն։
Համդիպման ընթացքում Բաղերին հույս է հայտնել, որ Հասանովի այցը Իրան կարող է լավ առիթ հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու համար, հատկապես պաշտպանական, տեխնիկական և ռազմական հարցերում։
Կողմերը մտքեր են փոխանակել այն մասին, թե ինչպես զինված ուժերի համագործակցության դեպքում ապահովեն երկու պետությունների անվտանգությունն ու հուսալի պաշտպանությունը։
Նշելով ներկա այցի կարևորությունը՝ Բաղերին նշել է, որ երկու երկրների միջև ռազմական հարաբերությունները, անշուշտ, զգալիորեն կզարգանան, և դա կբերի երկու պետությունների անվտանգությանը։ Նա հայտարարել է նաև, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է և ցանկացած օկուպացիային դիմակայելը։ Նրա խոսքով՝ Իրանը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը նույնքան կարևոր է համարում, որքան իր սեփականը»։ «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը, որը տեղի ունեցավ երեք տասնամյակ անց, ուրախացրեց Իսլամական հեղափոխության առաջնորդին և իրանցի ժողովրդին»,- Բաղերիի խոսքերն է մեջբերում Mehr-ը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.