ԱԺ-ում կրքերը թեժացան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում այսօր՝ հունվարի 26–ին, իրավիճակը լարվեց, հնչեցին վիրավորանքներ:
Նշենք, որ նիստում քննարկվում էր Հեռուստատեսության և ռդիոյի հանձնաժողովի անդամի համար ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:
Անդրադառնալով լրագրող Վահե Մակարյանին հետ կապված միջադեպի առնչությամբ իր հասցեին իշխանական պատգամավորների հնչեցրած վիավորանքներին՝ նա ասա, որ «թեթև ապտակել է» վերջինին, երբ հայհոյել է։ Անդրադառնալով իրեն ուղղված անհավասարակշիռ պահվածք ունենալու մեղադրանքներին՝ Հակոբյանն ասաց. «Ձեր լիդերը շատ դաժան, կոպիտ, սրիկա հայհոյանք է տալիս, ասում է՝ փակեք կամերան, որ չերևա և ձեռքով այդ գործողությունն է ցույց տալիս, թե ինչ կանի ընդդիմության հետ: Ունենալով նման օրինակ, դուք ինձ ասում եք՝ ժողովրդին խառնամբոխ եք ասել. Բառարանը բացեք, նայեք, խառնամբոխ բառի մեջ վիրավորական ոչինչ չկա»:
Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ նաև ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանին, որը նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել՝ նշելով, որ Բաբայանը քաղաքական գործիչ չէ, և կարողացել է ԱԺ խցկվել «որպես իր կնոջ օժիտ»:
Դրանից հետո նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանն ընդհատեց նրա ելույթը՝ ասելով. «Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի: Նիստի բնականոն գործունեությունն ապահովելու համար ձեր ելույթն ավարտում եմ»:
Սիսակ Գաբրիելյանը ցանկացավ քվեարկության դնել Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը, սակայն վերջինն ասաց, որ հանում է իր թեկնածությունը:
Նորից վիճաբանություն ծավալվեց, որն արդեն ուղեկցվեց փողոցային բառապաշարով ու փոխադարձ վիրավորանքներով։ Նիստն ընդհատվեց, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.