Последние новости

Ռուբիկ Հակոբյան․ 3-4 ամսում լինելու են փոփոխություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես վստահ եմ, որ 3-4 ամսում տեղի են ունենալու փոփոխություններ. երբեք ես կանխագուշակումներ չեմ արել, բայց վստահ եմ, որ լիմիտը սպառվել է պոպուլիզմի: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

 

«Ես իմ համախոհների հետ երևի կհայտարարենք այն միտինգի օրը, որ այդ միտինգի եկողը պետք է տուն չգնա: Ցավոք, կա նախադեպ, որից պետք է օգտվել: Ինքը ջարդեց դռները, ռազմավարական օբյեկտ մտավ, դրանից հետո ժողովուրդը սկսեց հավաքվել իր կողքը, որովհետև տեսավ, որ պետություն չկա: Եթե ռազմավարական օբյեկտ են մտնում և չի հաջողվում դա կանխել, իրվունք ունեն ոչնչացնել: Դա նույնիսկ միջազգային կոնվենցիաներով է արձանագրված: Այո, եթե պետք է, ուրեմն պետք է նույն ռազմավարական օբյեկտները վերցնել: Իրենցից ազատվելու ուրիշ ելք չկա: Այսօր քաղաքացին ծնվում է»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ