«Պատիվ ունեմ». Ալիևը երևի ամեն տարի Ձմեռ պապից խնդրում է Փաշինյանին թողնել Հայաստանի իշխանությունում
Ինձ թվում է, որ Ալիևն ու Ադրբեջանի ողջ ռազմաքաղաքական էլիտան ամեն տարի նամակ են գրում Ձմեռ պապին՝ խնդրելով Նիկոլ Փաշինյանին թողնել Հայաստանի իշխանությունում։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ավելի լավ նվեր դժվար է պատկերացնել։
Նա նշեց, որ Փաշինյանը բացահայտ ադրբեջանա-թուրքական քարոզչություն է վարում։
«Կարո՞ղ եք պատկերացնել, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ընտրողաբար ներկայացվեն Ղարաբաղի վերաբերյալ հարցերը միայն տարածքային ամբողջականության համատեքստում։ Սա հո Ադրբեջանի երկնագույն երազանքն է։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ ի պատասխան Ալիևի սպառնալիքների Փաշինյանն արդարացնում է Ադրբեջանին թեզիսների ինչ-որ «հայելային արտացոլմամբ», որոնք իբր հնչել են Հայաստանից։ Պարզապես հիշեցնեմ, որ Հայաստանը ոչ մի իշխանության օրոք նման ռազմաշունչ հռետորաբանությամբ, որը հնչում է Բաքվից, հանդես չի եկել»,- պարզաբանեց Մամիջանյանը։
Խմբակցության քարտուղարը տարակուսանք հայտնեց, որ սեփական Զինված ուժերի ներգրավումը միջազգային առաքելությունում Փաշինյանը ներկայացնում է որպես ընդամենը փռի պահպանություն։
«Իշխանությունում Փաշինյանի գտնվելու ամեն օրը բարձրացնում է Հայաստանի խոցելիությունը»,- փաստեց նա։
Հայկ Մամիջանյանը համոզված է, որ 2008թ. մարտի 1-ի զոհերը Փաշինյանի խղճին են, քանի որ հենց նա է առաջինը կոչել զինել ցուցարարներին քարերով ու մահակներով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.