Ռուսաստանը կտրուկ կրճատում է դոլարային պահուստները
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան ձգտում է կրճատել դոլարային կախվածությունը, ԱՄՆ–ն հնարավոր ամեն բան անում է իր արժույթի նկատմամբ վստահությունը խաթարելու համար։
«Մենք ձգտում ենք կրճատել կախվածությունը դոլարից, և այդ հարցում մեզ ակտիվ օգնում են ամերիկացիները, քանի որ գրեթե ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն վստահությունը այդ արժույթի նկատմամբ և այն ռիսկային դարձնեն ընդհանրապես միջազգային հաշվարկների համար, ոչ միայն ՌԴ-ի, այլև աշխարհի ցանկացած այլ երկրի համար»,– ասել է նախարարը` պատասխանելով Պետդումայի պատգամավորների հարցին։
Ներդրումային վերլուծության և մակրոտնտեսական հետազոտությունների ռուսական կենտրոնի ղեկավար Դանիիլ Նամյոտկինն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի բանկը ոսկու և արժույթի պահուստներում դոլարի մասնաբաժինը անվտանգ նվազագույն շեմի կհասցնի, սակայն վերջնական դոլարից չի հրաժարվի, քանի դեռ ամերիկյան արժույթը շարունակում է միջազգային հաշվարկների հիմնական միջոց մնալ և կարգավորիչին պետք է ռուբլու տատանումները մեղմելու համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռեկորդային չափերով կրճատել է իր ներդրումները ամերիկյան պետական պարտատոմսերում։ ԱՄՆ ֆինանսների նախարարության նյութերի համաձայն` 2021 թվականի նոյեմբերին Մոսկվայի ներդրումների ընդհանուր ծավալը ԱՄՆ գանձապետական արժեթղթերում նվազել է ավելի քան 1/3–ով` մինչև 2,41 մլրդ դոլար։ Սա դիտարկումների ողջ ընթացքում ամենացածր ցուցանիշն է (2007 թվականից)։ Փորձագետները չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է լիովին հրաժարվել ամերիկյան պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելուց։ Այդ փաստը կարող է լուրջ արձագանք առաջացնել համաշխարհային ֆինանսական շուկայում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 12:10
Лайнер авиакомпании Utair со второй попытки, с задержкой в несколько часов совершил посадку в Ереване. Об этом Sputnik Армения заявили в Комитете гражданской авиации (КГА).
-
2025-07-03 12:07
Правительство Армении на заседании в четверг установило квоты на ввоз сельскохозяйственной продукции из Ирана.
-
2025-07-03 12:05
В то время как все обеспокоены начавшейся антинациональной атакой на Церковь и борьбой против становления диктатуры, во внешнеполитической сфере происходят активные процессы, которые ускорились после визита де-факто управленца Армении Никола Пашиняна в Стамбул. Об этом написал тюрколог Варужан ГЕГАМЯН в своём Telegram-канале.
-
2025-07-03 12:04
Федеральная служба судебных приставов России возбудила исполнительное производство в отношении азербайджанского бизнесмена Араса (Араза) Агаларова (бывшего свата президента Азербайджана Алиева – ред.), свидетельствуют данные из реестра должников физлиц.