Մհեր Մարգարյան․ Պատերազմի սանձազերծումը նախապես ծրագրված գործողություն էր
Հունվարի 25-ին տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո, որը նախագահում էր Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթորեն։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը։
Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հիշատակել է Նորվեգիայի պատմական ժառանգությունը հումանիտար գործունեության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում հատուկ գնահատանքով են հիշում մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի առանցքային ներդրումն Առաջին աշխարհամարտից հետո հարյուր հազարավոր քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության վերապրածների պաշտպանության գործում։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ համաշխարհային համավարակի պայմաններում հրադադարի համաձայնագրի և միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ պատերազմի սանձազերծումը նախապես ծրագրված և իրականացված գործողություն էր հայ էթնիկ բնակչության մասնակի կամ ամբողջական ոչնչացման միտումով։ Ընդգծվել է, որ որևէ խեղաթյուրված մեկնաբանություն կամ ռազմական գործողության կեղծ արդարացումներ չեն կարող հերքել ճշմարտությունը ու գոյություն ունեցող փաստերը։
Նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եզակի դերը Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքներին արձագանքելու և հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու գործում:
ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից շեշտվել է, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել բնակչությանն անհրաժեշտ աջակցություն և ծառայություններ տրամադրելու գործում, որն իրականացվում է ականազերծման և բնակավայրերն ու գյուղատնտեսական տարածքները հազարավոր չպայթած զինամթերքից և պայթուցիկ նյութերից մաքրելուն զուգահեռ։
ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը և միջազգային հանրությունը հնարավորություն և կարողություն ունենան բացահայտելու և վերհանելու միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները և ապահովելու, որ հակամարտային իրավիճակներում հայտնված մարդիկ չանտեսվեն, ինչպես նաև հասանելիություն ունենան միջազգային օժանդակությանը՝ մարդասիրության, չեզոքության, անաչառության և անկախության սկզբունքներին համահունչ։
Փաստինֆո
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 14:59
Глава Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, говоря о акциях неповиновения, проходящих в последние дни близ села Киранц, а также о процессе делимитации госграницы между Арменией и Азербайджаном в Тавуше, призвал граждан Армении законными способами выразить свой протест.
-
2024-04-27 14:54
Вчера ночью неизвестные на автомобиле с тонированными стеклами, без номеров, вероятно, позже в сопровождении губернатора области и других чиновников, тайно приехали, проникли на «подлежащие сдаче территории» и совершили какие-то неизвестные действия. Об этом в беседе с журналистами заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.
-
2024-04-27 14:49
Власть, которая в 2018 году прославляла, восхваляла и поощряла выход на улицы и присоединение к политическому шествию некоторых солдат миротворческой бригады, сегодня говорит о недопустимости этого. Об этом на своей странице в Facebook написал депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2024-04-27 14:15
Россия выступает за продолжение контактов между Баку и Ереваном, они необходимы для полной разрядки и урегулирования спорных вопросов, сообщил пресс-секретарь президента России Дмитрий Песков, передает РИА Новости.