Последние новости

Ադրբեջանցիները չեն վերադարձնում Տեղ համայնքի հովիվի ոչխարները

Ադրբեջանցիները չեն վերադարձնում Տեղ համայնքի հովիվի ոչխարի հոտը՝ պատճառաբանելով, թե նա վերադարձնելու պահանջ չի ներկայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

Համայնքապետի փոխանցմամբ՝ հիմա էլ ադրբեջանցիներն ասում են, թե հովիվն իրենց մոտ գտնվելու ժամանակ գրել է, որ ոչխարները հետ չի պահանջում.

«Թուրքը ամեն օր մի պատճառ բռնում է, հիմա էլ ասում են, թե հովիվը թղթի վրա գրել է, որ իրենցից պարտք ու պահանջ չունի,բայց նման բան չի եղել, մենք հովիվի հետ էլ ենք խոսել, հովիվն ասում է, նման բան չի եղել, իրենից միայն հարցրել են, թե քանի տարեկան է և որտեղ է ապրում»,-ասաց համայնքապետը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ