Գերությունից վերադարձած ենթասպա Արեն Արամյանը կշարունակի կալանավորված մնալ
Ադրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Կարապետյանը։
Նրա խոսքով`Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը։
Նշենք, որ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
«Պաշտպանական կողմը միջնորդության հիմքում դրել էր երկու նոր հանգամանք. նախաքննության ավարտն ու Արամյանի՝ վատթարացած առողջական վիճակը, սակայն միջնորդությունը մերժվել է»,–ասաց փաստաբանը։
Կարապետյանի խոսքով` պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել, բայց գերնպատակը Արամյանի պատշաճ բուժօգնության տրամադրումը կազմակերպելն է։
«Ըստ իմ ունեցած տեղեկության, Արամյանն այսօր պետք է տեղափոխվի հիվանդանոց` ստացիոնար բուժման, սակայն պաշտոնական ծանուցում դեռ չենք ստացել»,–նշեց փաստաբանը։
Հավելենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց։ 10 օր բուժում ստանալուց հետո Արամյանը կալանավորվել է։
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 30-ին։
Արամյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում նրա ոտքը կարող են ամպուտացնել։
Նոյեմբերի 26-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը 2 գերի է փոխանցել Հայաստանին, որոնցից մեկն էլ Արեն Արամյանն էր։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16–ի մարտերի ժամանակ։
Նշենք, որ Արեն Արամյանը մասնակցել է ինչպես Քառօրյա պատերազմին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 11:49
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выступил с заявлением по делу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна, назвав ситуацию как минимум несправедливой и бесчеловечной.
-
2025-07-04 11:45
На вершине ереванского архитектурно-монументального комплекса «Каскад» граждане вывесили баннер с изображением арестованного в Ереване мецената и бизнесмена Самвела Карапетяна и с призывом освободить предпринимателя.
-
2025-07-04 11:41
Фрагмент записи, на котором строятся обвинения против лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна, был вырван из контекста и смонтирован. Об этом пишет "Грапарак" со ссылкой на два источника.
-
2025-07-04 11:39
Президент Ирана Масуд Пезешкиан 4 июля прибыл в оккупированный Азербайджаном Нагорный Карабах для участия в 17-м саммите организации экономического сотрудничества (ОЭС), передает Mehr.