Երևան-Ստամբուլ-Երևան չվերթով մեկնող ուղևորները 3 տարով կազատվեն «օդի տուրքից»
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը գտնվում է դեկրետում:
Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային): Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին և 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին):
Իր հերթին հայկական կողմից «FlyOne Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին:
Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերին խորհրդարանը լրացում կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում և 10.000 դրամ «օդի տուրքից» ազատեց այն ֆիզիկական անձանց, ովքեր 36 ամսվա ընթացքում կմեկնեն նոր բացված ուղղություններով:
Արտոնությունը
36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ) տրվում է այն չվերթերի համար, որոնց մեկնարկից 12 ամիս առաջ տվյալ ուղղությունը չի սպասարկվել: Սպասարկման բացակայություն է համարվում այն պարագան, երբ տվյալ ուղղությամբ կատարված թռիչքների քանակը ամառային սեզոնին չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռայինի ժամանակ՝ 10-ը: Նկատենք, որ ամառային սեզոնն սկսվում է մարտի վերջին կիրակի օրը և շարունակվում մինչև հոկտեմբերի վերջին շաբաթ օրը ներառյալ: Իսկ հոկտեմբերի վերջին կիրակիից մինչև մարտի վերջին շաբաթ օրը ձմեռային սեզոնն է:
Արտոնություն ստացած ուղղություններն սպասարկող ավիաընկերությունները պետք է թռիչքներ կատարեն առնվազն մեկ տարի, այսինքն՝ թե՛ ամառային, թե՛ ձմեռային աերոնավիգացիոն սեզոնին: Կառավարությունն էլ իր հերթին սահմանել է, որ թռիչքների հաճախականությունը պետք է լինի շաբաթական առնվազն 1 անգամ կամ նվազագույնը 28 չվերթ ամառային սեզոնին և 20 չվերթ ձմեռայինի ժամանակ (բացառություն են անհաղթահարելի ուժի՝ ֆորս մաժորի հետևանքով չիրականացված չվերթերը), տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 13:37
Комиссия по предотвращению коррупции не выявила признаков нарушения в действиях министра иностранных дел Армении Арарата Мирзояна во время его перепалки с журналисткой. Об этом говорится в отчете комиссии по итогам анализа публикаций в СМИ за первый квартал 2025 года.
-
2025-06-03 13:35
Россельхознадзор заявил об участившихся нарушениях при поставках растительной продукции из Армении в Россию. Об этом сообщили в ведомстве.
-
2025-06-03 13:08
Глава исполнительной власти Армении дополнил многолетние посягательства на Армянскую Апостольскую Церковь и ее служителей открытым разжиганием ненависти и вражды. Этот процесс носит систематический характер, к которому присоединились депутаты НС от фракции «Гражданский договор» и сама партия «Гражданский договор» в целом.
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.