Երևանի ևս մեկ փոխքաղաքապետ է հրաժարվել պաշտոնից
Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է ներկայացրել։ Նա գրառում է արել Facebook–ի իր էջում։
«Երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում նախ որպես ավագանու անդամ, ապա քաղաքապետի տեղակալ իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը։ Եվ աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները»,-գրել է նա։
Մելքոմ-Մելքոմյանն ափսոսանք է հայտնել իրեն վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Սակայն իրերի «այս դրության պայմաններում» Երևանի քաղաքապետարանում իր հանրային ծառայության ավարտը համարում է տրամաբանական և օրինաչափ։
Գայանե Մելքոմ-Մելքոմյանը Երևանի փոխքաղաքապետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերին։ Նա «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Երևան քաղաքի ավագանու անդամ էր ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.