Ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Վրաստանի արդարադատության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ հրավերի համար։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպման ընթացքում քննարկել են դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը, բարեփոխումների ուղղությունները նախանշելուն ինչպես նաև հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելուն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր։
Նախարարության տեղեկացմամբ՝ Կարեն Անդրեասյանը ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միասնական գրասենյակների դերը, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները:
«Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա երկու երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել:
Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների նախարարներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կայացել է վրացական Պրոբացիոներների էլեկտրոնային վերահսկման և ծառայությունների ապահովման ինովացիոն տեխնոլոգիական սարքերի, ինչպես նաև Վրաստանում գործող հանրային միասնական ծառայությունների մատուցման շարժական սրահի և հողի գրանցման համակարգի ցուցադրությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 15:30
Из пресс-конференции Пашиняна мы уже узнали:
-
2025-07-16 14:33
Премьер Армении Никол Пашинян не стал комментировать публикацию в СМИ о том, что он якобы отказался обращаться к лидеру США Дональду Трампу по вопросу пленных, заявив, что не знает о чем идет речь, так как сам лично не читал. Об этом он заявил на пресс-конференции в среду, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:31
По приглашению Европейского командования США, с 14 июля в Федеративной Республике Германия находится первый заместитель министра обороны Республики РА, начальник Генерального штаба ВС, генерал-лейтенант Эдвард Асрян для участия в конференции командования сухопутных войск Европы, об этом сообщает пресс-служба МО Армении.
-
2025-07-16 14:29
Армения обратилась в ШОС для вступления в эту организацию. Об этом заявил премьер Армении Никол Пашинян, отвечая на вопрос Sputnik Армения.