Последние новости

Չինաստանն ԱՄՆ–ից պահանջել է չխանգարել օլիմպիական խաղերին

Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի խանգարել Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացմանը։ Այս մասին Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ–ն պետք է դադարեցնի խանգարել Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացմանը, դադարեցնի թայվանական հարցում կրակի հետ խաղալը և դադարեցնի հակաչինական տարատեսակ խմբակներ ստեղծելը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք` ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պաշտոնական պատվիրակություն չեն ուղարկելու Պեկին` ձմեռային օլիմպիական խաղերին: Պատճառն, իբր, Չինաստանում մարդու իրավունքների խախտումներն են եղել։

Այդ մեղադրանքները Պեկինում բազմիցս մերժվել են։ Դիվանագիտական բոյկոտը չի վերաբերում ամերիկացի մարզիկների մասնակցությանը։ ԱՄՆ որոշումը պաշտպանել են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան։

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ