ԵԽԽՎ զեկույց. Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում
Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում, ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) ներկայացված զեկույցում։
«Զեկույցում Մոնիտորինգային կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել իր ժողովրդավարական զարգացման գործում 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո և հաջողությամբ դուրս է եկել լուրջ քաղաքական ճգնաժամից, որն առաջացել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, որը հաղթահարվեց մինչև 2021 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները»,- ասվում է զեկույցում։
Զեկույցում կոմիտեն գնահատում է ձեռք բերված առաջընթացը և մնացած խնդիրները, այդ թվում՝ ընտրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ ուժերի հավասարակշռության, քաղաքական միջավայրի, դատաիրավական բարեփոխումների և ԶԼՄ-ների միջավայրի հետ կապված, և մի շարք կոնկրետ առաջարկություններ է տալիս:
Կոմիտեն կշարունակի ուշադիր հետևել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն առնչվող զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների պլանի համատեքստում:
Ընդհանուր առմամբ, Վեհաժողովը ողջունում է այն փաստը, որ Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել քաղաքական լուրջ ճգնաժամից, որը հրահրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ելքով։ Ճգնաժամը լուծվեց 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրություններով, որոնք կազմակերպվեցին ժողովրդավարական ճանապարհով՝ չնայած խիստ բևեռացված միջավայրին, նշվում է զեկույցում։
«Վեհաժողովը ողջունում է նաև բարեփոխումների իրականացումը, 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո նոր նախագծերի մեկնարկը և Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության աստիճանը, այդ թվում՝ խորհրդարանական պատվիրակության մակարդակով»,- ասվում է զեկույցում։
«Մասնավորապես, 2019 թվականի հոկտեմբերին Անձնական տվյալների մշակման մասով Անձանց պաշտպանության մասին կոնվենցիան փոփոխող արձանագրության ստորագրումը, 2020 թվականի մայիսին Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի վավերացումը, նոր Քրեական օրենսգրքի և նոր Քրեական դատավարական օրենսգրքի ընդունումը 2021 թվականին, որոնք շատ ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը»,- հավելում են զեկույցների հեղինակները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 14:29
Трасса Ереван-Дилижан-Ереван, которая была временно закрыта в знак поддержки протестующих в Тавушской области, разблокирована.
-
2024-04-23 14:17
Президент Турции Реджеп Тайип Эрдоган заявил, что в регионе Южного Кавказа устанавливается новый порядок и премьер-министр Армении Никол Пашинян понимает это. Об этом турецкий лидер заявил журналистам в самолете, возвращаясь из Ирака. Его слова приводит РИА Новости.
-
2024-04-23 14:13
Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше.
-
2024-04-23 13:09
Вчера на встрече с премьер-министром главам сел Тавуша сказали, что ничего не меняется, что будет еще хуже, то есть будет полноценная сдача, поэтапно, но очень быстро – в течение дней и недель. Об этом заявил в беседе с журналистами 23 апреля глава партии «Демократическая консолидация», политолог Сурен Петросян.