Միրաքյան․ Հայկական բիզնեսը պատրաստ չէ նոր լոքդաունի
Հայկական բիզնեսը պատրաստ չէ նոր լոքդաունի և սահմանափակումների, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Մանթաշով» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը։
Նշենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնել է կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի մասին։
«Մեզ մոտ արդյունքները (առաջին լոքդաունի, խմբգր.) ավելի թույլ էին, քան արտերկրում։ Դա առաջին հերթին ելնում էր նրանից, որ այստեղ այդքան էլ խիստ չէին պահպանում սահմանափակումները։ Այո, դա հանգեցնում էր մեծ թվով մահերի, բայց միաժամանակ տնտեսությունն այդքան էլ արագ չէր մահանում, որքան կարող էր», – ասաց նա։
Միաժամանակ, փորձագետը նշեց, որ հայ ձեռներեցները որոշ դասեր, ամեն դեպքում, քաղեցին։
«Ամենատարածված մոտեցումը հեռավար աշխատանքի անցնելն է։ Հիմա, ինձ թվում է, այդ ճանապարհը պետք է կրկնվի, եթե հայտարարվի լոքդաուն, դա միակ ճանապարհն է», – ասաց Միրաքյանը, տեղեկացնում է Arka.am-ը։
Հայաստանում հունվարի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2 556 նոր դեպք (նախօրեին գրանցվել էր 1 931), կատարվել է 7 407 թեստավորում, առողջացել է 264 մարդ, 2 մարդ մահացել է։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358 218 դեպք, որոնցից 334 960 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13 697 պացիենտ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.