Последние новости

ՌԴ-ն մտադիր է շարունակել երկխոսությունը Արևմուտքի հետ, բայց պաշտպանելու է իր դիրքերը

Ռուսաստանը տրամադրված է շարունակել երկխոսությունն Արևմուտքի երկրների հետ, բայց հաստատակամորեն կպաշտպանի իր դիրքորոշումն ու ազգային շահերը։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։

«Մենք բոլոր մակարդակներում, սկսած գլխավոր մակարդակից՝ Ռուսաստանի նախագահից, շատ հստակ ասել ենք բոլոր հարցերում մեր դիրքորոշման մասին։ Ավելին, մեր քաղաքականության առանձնահատկությունը նախևառաջ դրա թափանցիկությունն է։ Մենք բացարձակ բացահայտորեն ցուցադրում ենք մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը։ Բայց լիարժեք գիտակցելով, որ մենք ամուր կպաշտպանենք մեր շահերն ու ազգային դիրքորոշումը»,-ասել է դիվանագետը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ