Ղրղըզստանի հետ սահմանին Տաջիկստանի վիրավոր քաղաքացիների թիվը հասել է 13-ի
Ղրղըզստանի հետ սահմանին Տաջիկստանի վիրավոր քաղաքացիների թիվը հասել է 13-ի, հայտնում է «Sputnik Տաջիկստանը»։
Նրանց թվում կան ինչպես սահմանապահներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ բոլոր վիրավորներն ընդունվում են Իսֆարայի կենտրոնական հիվանդանոց։
Նախնական տվյալներով՝ հոսպիտալացվածների թվում կան երկու խաղաղ բնակիչներ, ևս 11 զինծառայողներ։ Տեղեկացվում է, որ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Վիրավորվել է նաև Իսֆարայի քաղաքապետի օգնականը։ Տղամարդը դեպքի վայր է մեկնել այլ քաղծառայողների հետ։ Տուժածին մնացած վիրավորների հետ տեղափոխել են Իսֆարա քաղաքի կենտրոնական կլինիկա։ Նրա վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Մոտակա շրջաններում հոսանքն անջատված է։ Հիմնական հրետակոծությունը եղել է Խոջա Ալոյում և Սոմոնիոնում։
24.kg-ն հայտնում է ղրղըզական կողմից 4 տուժածի մասին։ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ վնասվածքները բեկորային են։
Տաջիկական կողմի նախաձեռնությամբ ժամը 22։18-ին երկրորդ հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության տնօրեն Ուլարբեկ Շարշեևի և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Ռաջաբալի Ռահմոնալիի հետ։
Հստակեցվում է, որ զրույցը կրկին հրադադարի մասին է եղել։ Ուլարբեկ Շարշեևն ասել է, որ հենց տաջիկական կողմը չի դադարեցնում կրակը, ավելին, շարունակում է ծանր զինտեխնիկա և անձնակազմ տանել դեպի սահման։ «Ժամը 23:00-ի դրությամբ Տաջիկստանի զինվորականները շարունակում են պարբերաբար կրակել Ղրղըզստանի զինվորականների դիրքերի ուղղությամբ։ Էքի-Տաշ, Կում-Բազար, Չիր-Դոբո շրջաններում փոխհրաձգությունները շարունակվում են։ Տաջիկ զինծառայողները ականանետից գնդակոծել են ՂՀ ներքին զորքերի զինծառայողների տեղակայման վայրերը, իսկ Կոչո-Բոյուի տարածքում տաջիկ զինծառայողների գնդակոծման հետևանքով Ղրղըզստանի քաղաքացու տուն է այրվել»,- հայտնել են գերատեսչությունից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.