Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 30-ամյակի օրը, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրան ուղեկցում են հոգևորականները:
Նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել, որ Գարեգին Բ-ն «Եռաբլուր» կամ Ցեղասպանության հուշահամալիր այցելում է իշխանության ներկայացուցիչներից առանձին, մինչդեռ նախկինում այդպես չէր:
Այսօր ավելի վաղ Եռաբուր են այցելել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագրի» բազմաթիվ պատգամավորներ, այնուհետև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նխարար Արարատ Միրզոյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նախարարներ, տեղեկացնում է News.am-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացել:
Նշենք, որ 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն և ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:
Հայկական բանակի ձևավորման կարևորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, և ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.