Դմիտրի Մեդվեդև. Ղազախստանում փորձ է արվել կյանքի կոչել գունավոր հեղափոխության ստանդարտ սցենարը
Ղազախստանում փորձ է արվել կյանքի կոչել գունավոր հեղափոխության ստանդարտ սցենարը, որը կիրառվել է Ուկրաինայում, և դա չի կարող չմտահոգել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ակնհայտ է, որ Ղազախստանում փորձ է արվել կյանքի կոչել գունավոր հեղափոխության այնպիսի ստանդարտ սցենար, որը կիրառվել է այլ երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում և այլ վայրերում։ Եվ դա, իհարկե, չի կարող չմտահոգել»,- ասել է Մեդվեդևը։
«Հասկանալի է, որ սա կրկնօրինակում է, և այս ամենը նախապատրաստվել է, այդ թվում՝ արտաքին խաղացողների կողմից, որոնք հետևել և սպասել են, որ, այսպես ասած, իշխանությունն իրենց ոտքերի տակ կհայտնվի»,- հավելել է Մեդվեդևը։
Մեդվեդևը նշել է, որ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը միանգամայն ճշգրիտ գնահատական է տվել երկրում տեղի ունեցող իրադարձություններին. իրականում դա ահաբեկիչների կողմից իշխանությունը զավթելու փորձ էր։
Նա ընդգծել է, որ կատարվածի գնահատականը պետք է տան Ղազախստանի իշխանությունները, քանի որ այն ինքնիշխան երկիր է։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում նման իրադարձությունների նախադրյալներ չկան, ռուսաստանցիների մեծ մասը կիսում է նախագահի քաղաքական կուրսը, Ռուսաստանի Դաշնությունը արդյունավետ պետություն է, որն ունակ է պատասխանել ահաբեկչական գործունեության ցանկացած դրսևորման, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: