«Հայաստան»․ Անցնող երեսուն տարիներին մեր բանակը վայելել է համայն հայության սերն ու ակնածանքը
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։
«Հայոց Բանակը երեսուն տարեկան է։ Մեր բանակի ծնունդը ժամանակի հրամայականն էր․ այն ձևավորվեց ազատագրական պայքարի բովում, կոփվեց ու կայացավ՝ պաշտպանելով մեր նորանկախ պետականությունը, երաշխավորելով մեր անվտանգությունն ու արձանագրելով հաղթանակներ։
Անցնող երեսուն տարիներին մեր բանակը վայելել է համայն հայության սերն ու ակնածանքը, արժանապատվությամբ ու հպարտությամբ ամրացրել մեր հավաքական ոգին։
Սիրելի’ հայրենակիցներ,
Հայոց բանակը, լինելով մեր անկախ պետականության անբաժան մասը, անցնում է փորձությունների միջով, դիմագրավում ծանր մարտահրավերներ։ Մեր պետության խոցված մեջքն անկարելի է շտկել առանց կազմակերպած ու մարտունակ բանակի։
Մենք հավատում ենք, որ միասին վերակերտելու ենք մեր բանակի ոգին ու մարտունակությունը, արժանապատիվ խաղաղություն ենք հաստատելու մեր հայրենիքում, անառիկ ենք պահելու մեր սահմանը։ Մենք պարտք ենք իրենց արյամբ մեր հողը սրբացրած հայ զինվորին, հայոց մայրերին և պատասխանատու սերունդների առջև։ Հայոց պետականության զորացմանը պիտի լծվենք ազգովին, միասնական կամքով ու վճռականությամբ։
Տոնդ շնորհավոր, Հայոց Բանակ։ Փա’ռք մեր հերոսներին, հայ սպային, հայ զինվորին։ Մենք միասին կերտելու ենք նոր հաղթանակներ», - նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».