Արժանապատվության հավաք՝ Հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազատամարտիկները Հանրապետության Հրապարակում արժանապատվության հավաք են անցկացնում՝ նվիրված Հայոց բանակի 30-ամյակին։ Այս մասին տեղեկանում ենք Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։
«Հայոց Բանակի 30-ամյա հոբելյանը մե´նք ենք տոնելու, մե´նք և բոլոր նրանք, ովքեր անցան ազատագրական պայքարի ճանապարհով, կյանքի ու մահվան եզրագծին կռիվ տալով հաղթանակներ կերտեցին, առաջնագծում կանգնած սահման պահեցին, բանակ հիմնադրեցին։
Կոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում, դատարկ ու անշունչ չթողնել այն հրապարակը, որտեղ ժամանակին տարածաշրջանի ամենամարտունակ Հայոց Բանակի փառահեղ շքերթներն էին անցկացվում: Մինչ այդ, ժամը 11.00-ին, Հայելի ակումբի ուղիղ եթերում հանդես կգամ կոչով:
Մենք պարտավոր ենք նեցուկ լինել Հայոց Բանակի ուժին, որովհետև իրական խաղաղությունը Հզոր բանակով է միայն պաշտպանվում, և հարատևում՝ մեր միասնականությամբ:
Սա Արժանապատվության հավաք է:
Ովքեր գալու են Հանրապետության Հրապարակ, թող այս հրապարակման տակ արձագանքեն, ցույց տան, որ այս ԱԶԳԸ մեռած չէ, ճոռոմաբանությամբ ու պաթոսով դատարկախոսելու փոխարեն գործել և սեփական ճակատագիրը տնօրինել գիտե: Ես հավատում եմ ՀԱՅԻ ուժին:
Ի պատիվ Հայոց Բանակի:
Հանուն Ազգային Զարթոնքի»:
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.