Последние новости

Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել, տեղեկացնում է News.am-ը:

Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ:

«Հայոց բանակի օրվա առթիվ իմ ուղերձը այսօր հնչեցնում եմ հայ զինվորի հաղթական ոգու և հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից:

Վայր, որտեղ ամեն խորհրդանիշ իր նշանակությունն ունի, որտեղ ամփոփված են ինչպես Սարդարապատի ճակատամարտի, այնպես էլ Արցախյան ազատագրական պայքարի հերոսների աճյուններ, որտեղ թևածող հայոց քաջազունների անմահ հոգիները ուժ, վճռականություն և անսասան հավատ են ներշնչում Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ յուրաքանչյուրին:

Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու:

Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:

Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ