Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ․ ԻՄ ՎԻՐԱՎՈՐ, ՎՆԱՍՎԱԾ, ՀԻՎԱՆԴ, ԲԱՅՑ ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿ՝ ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
Բանակ՝ տոնդ շնորհավոր։ Իմ վիրավոր, վնասված, հիվանդ, բայց ուժեղ բանակ՝ շնորհավոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվեց Արցախյան 44-օրյա պատերազմում:
Նա, մասնավորապես, նշել է. «Ամենադժվար շնորհավորանքն է։ Ի՞նչ գրես, ի՞նչ ասես։ Աչքիս առաջ երազանքներով և վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են։ Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից լավը։ Իմ դիպուկահար Աբգարի փոխարեն մեկ այլ հրաշք դիպուկահար Աբգար էր այնտեղ։
Զոհված հրամանատարներին փոխարինել էին վրեժով լցված հրամանատարներ, որոնց երեք բառից չորսը զոհված հրամանատարների մասին էր։
Շնորհավոր բանակ, իմ վիրավոր, բայց աշխարհի ամենաուժեղ բանակ։ Բանակ, Աբգարներ, դուք չեք պարտվել, դուք հաղթել եք։ Դուք թշնամուն ահնպիսի ջարդ եք տվել, որ Ադրբեջանում ինչքան զինվոր կար բոլորին լցրել էին արցախյան ճակատ ու հրամանի դեպքում մենք քայլելով Գյանջա էլ կհասնեին, Մինգեչաուր էլ։
Բանակ՝ շնորհավոր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: