Ռուսաստանի դեսպանությունը խաղաղ երկինք է մաղթել Հայաստանի ռազմական ղեկավարությանը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանն ու բոլոր քաղաքացիներին:
«Անկախ Հայաստանի զինված ուժերն ու զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի զինվորական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են: Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը նշում է, որ բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։
Դեսպանությունը Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ առողջություն, բարօրություն և խաղաղ երկինք է մաղթել ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.