Գևորգ Գևորգյան․ Հայկական բանակի տոնը չնշելը նշանակում է՝ հրաժարվել Հայաստանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30 տարի անց հայկական բանակի տոնը պետականորեն չնշելը նշանակում է՝ հրաժարվել Հայաստանի Հանրապետությունից։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը շարունակում է այն քաղաքականությունը, ինչը թելադրում է թուրքը, չի մնում յուրաքանչյուրին հասկանալու, որ իրապես սա թուրքի շահերը սպասարկող իշխանություն է։ Փաստացի, դուրս է գալիս, որ նրանք քայլ առ քայլ մեր պետականությունը վերջնական հանձնում են։ Հավանական է, որ շուտով հայտնվելու ենք վերջնական կապիտուլյացիային։ 30 տարի շարունակ մենք գնում ենք «Եռաբլուր» մեր տղերքի հետ տոնելու մեր անկախությունը, մեր բանակի տոնը, որից հետո գալիս էինք հրապարակ՝ շքերթի»,- նշեց նա։
Գևորգյանի խոսքով՝ պետք չէ տրվել քաղաքական մանիպուլյացիաների. «Դուրս եկեք ձեր արժանապատվության պայքարին, ասեք՝ չէ, մենք չենք պատրաստվում լռել։ Բանակի 30 ամյակը չնշելը նշանակում է՝ պետականորեն հրաժարվել Հայաստանի Հանրապետությունից։ Պրոֆեսիոնալ բանակը չեն ստեղծում բանակի կազմաքանդելով», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.