Րաֆֆի Հովհաննիսյան․ Իշխանությունը ոսոխի թեզերն է կրկնում. սա աներևակայելի է
Չի կարելի հասնել Հայաստան-Ադրբեջան ամբողջական կարգավորման, խաղաղության պայմանագրի առանց Արցախի հիմնահարցի ամբողջական լուծման: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ունենք Արցախի Հանրապետություն, որի տարածքային ամբողջականությունը խախտվել է, որի կարգավիճակը որոշված չէ, և քանի այդ հարցը լուծված չէ, չենք կարող ունենալ ամբողջական խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Կարելի է քայլեր կատարել թե Թուրքիայի հետ, թե Ադրբեջանի հետ առանց նախապայմանների, բանակցությունների միջոցով, բայց հույս տածել խաղաղության դարաշարջանի լոզունքի ներքո, ր մենք կունենանք խաղաղության պայմանագիր առանց Արցախի կարգավիճակի և տարածքային մբողջականության վերջնական վճռի, դա պատրանք է: Դա մեզ կբերի ավելի շատ պատերազմի, քան խաղաղության»,-ընդգծեց «Ժառանգության» ղեկավարը:
Նրա խոսքով, Արցախի խնդրի շուրջ բանակցությունները կարող են դանդաղել կամ դադարել, եթե մենք ուզենանք. «Գործող իշխանություններն իրենց հայտարարություններով ոնց որ արտացոլում են այդ դանդաղումը, և հուսով եմ, որ համանախագահները պատրաստ են վերականգնել իրենց գործառույթը կարգավիճակի ուղղությամբ իրենց աշխատանքները արագացնելու, ամբողջացնելու ուղղությամբ, բայց Հայաստանն ինքը պետք է դա ունենա: Ինձ թվում է, որ Հայաստանի կողմից նախաձեռնողականություն չկա»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ աննախադեպ համարելով, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում արտացոլում են թշնամու թեզերը:
«Նախկինում երբեք չի եղել, որ պաշտոնյան փոխանակ շտկելու դիվանագիտական իրավիճակը, նախորդների իրական կամ թվացյալ սխալները, ուղղակի ընդունում է դե ֆակտո իրավիճակը և կրկնում է ոսոխի եղերական գործողություններն արդարացնող, սխալ, տմարդի հակաիրվական թեզերը: Սա ցավալի իրավիճակ է»,-ընդգծեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.