Իրանը վերականգնել է գազի մատակարարումը Թուրքիայում սահմանափակ քանակությամբ
Իրանը վերականգնել է բնական գազի մատակարարումը Թուրքիայում սահմանափակ քանակությամբ: Այդ մասին ուրբաթ հաղորդել է Botas թուրքական նավթագազային ընկերությունը:
«Մեր երկրում Գյուրբուլաք-Ագրի անցակետով բնական գազի մատակարարումը հնարավոր չէր իրագործել իրանյան կողմում գազի փոխադրման համակարգում անսարքության պատճառով: Իրանից դեպի մեր երկիր գազի մատակարարումը սկսվել է սահմանափակ քանակությամբ թեստավորման նպատակով»,-ասվում է տարածված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մինչդեռ հունվարի 21-ին իրանական Shana գործակալությունը հայտնել է Իրանի գազի ազգային ընկերության կողմից Թուրքիային գազի մատակարարումը վերականգնելու մասին: Ընկերության տվյալներով՝ հունվարի 19-ին ծագած տեխնիկական խնդիրները, որոնց հետևանքով որոշվել է դադարեցնել գազի մատակարարումը 10 օրով, շտկված են: Իրանյան կողմի վարկածով՝ տեղի է ունեցել գազի արտահոսք թուրքական կայանում:
Նշվում է, որ հունվարի 17-ին Իրանից դեպի Թուրքիա գազի մատակարարումը կրճատվել է՝ հասնելով օրական կոնտակտային ծավալի մեկ երրորդին:
Իրանը Թուրքիային մատակարարում է միջինում 10 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան Թենգիզ-Անկարա գազատարով: Վերջին տվյալներով՝ 2021 թվականին Թուրքիայի էներգետիկ բալանսում իրանական գազի մասնաբաժինը կազմել է շուրջ 16 տոկոս, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 13:19
Аресты, анонс штурма Эчмиадзина, рейдерский захват «Элсетей», обыски, драка в НС – всё это обострение связано с политической заявкой Самвела Карапетяна. В преддверии выборов это представляет угрозу для действующей власти.
-
2025-07-08 13:03
Мир между Арменией и Азербайджаном уже есть, война ведь закончилась. Об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев.
-
2025-07-08 12:56
Никто в Армении не может совершить переворот. Намотайте это себе на ус. Об этом на внеочередном заседании Национального Собрания во время обсуждения ходатайства о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата от оппозиционного блока «Армения» Артура Саркисяна заявил 8 июля депутат от правящей партии «Гражданский договор» Хачатур Сукиасян.
-
2025-07-08 12:54
По достоверным данным 168.am, более 100 следователей мобилизованы для масштабных действий в Первопрестольном Святом Эчмиадзине.