Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ Ո՞ՐՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այն մարդիկ, ովքեր ականջները կախ ընդունում ու առաջ են տանում այս իշխանության հայտարարած՝ Արցախի ու Հայաստանի ադրբեջանացման օրակարգը, պարտվողականությունը եկել են ու փորձում են պետության մասին դասեր տալ նրանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են հայրենիքին ու այսօր էլ անում են հնարավորն ու անհնարինը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այն իշխանությունները, որոնք Արցախի 75%-ը հանձնել են, ում հանցավոր անգործության պայմաններում, արդեն հետպատերազմական ժամանակահատվածում, Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի հատվածներում և վերահսկողություն հաստատել ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ, եկել խոսում են ՀՀ «աննախադեպ ժողովրդավարությունը փաստող» բանաձևին Hayk Mamijanyan -ի դեմ քվեարկելու մասին։
Որն է՞ ժողովրդավարությունը. այն, որ նույն Հայկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկիրը հանձնողների դեմ երթ, ակցիա կամ պարզապես փողոց դուրս գալու համա՞ր։
Թե՞ ընդդիմադիր ու նույնիսկ չեզոք հայացքներ ունեցող քաղաքական գործիչների, ՏԻՄ-ում առաջադրված թեկնածուների նկատմամբ ճնշումները, ընդհուպ կալանավորման բազմաթիվ միջադեպերն են խոսում չտեսնված, չլսված «ժողովրդավարության» մասին։
Այն մարդիկ, ովքեր ականջները կախ ընդունում ու առաջ են տանում այս իշխանության հայտարարած՝ Արցախի ու Հայաստանի ադրբեջանացման օրակարգը, պարտվողականությունը եկել են ու փորձում են պետության մասին դասեր տալ նրանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են հայրենիքին ու այսօր էլ անում են հնարավորն ու անհնարինը։
Թե ինչ ահռելի աշխատանք են տանում Հայկն ու մեր մյուս ընկերները մեր երկրի սահմաններից դուրս՝ հայի շահը ներկայացնելու և առաջ մղելու համար, դրա մասին նույնիսկ իշխանության ներսում են տեղյակ։
Դա միայն ԵԽԽՎ կամ ՀՀ խորհրդարանական ձևաչափերը չեն, դրանք բոլոր այն հարթակներն են, որտեղ ՀՀԿ-ն աշխատանքի մեծ ճակատ է ստեղծել երկար տարիների ընթացքում և այսօր էլ օգտագործելով իր ահռելի փորձը, արտերկրում ունեցած մեծ կապերը, անընդհատ ներկայացնում, պնդում և առաջ է տանում մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն համարվող հարցերը։
Մեր պայքարն այս տարածաշրջանում հայի գոյության համար շարունակվելու է և դրանում իր հսկայական մասնաբաժինն այսօրը, վաղը և որքան անհրաժեշտ կլինի, վստահաբար ունենալու է նաև Հայկը»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 09:27
Ряд общественных организаций выступили с заявлением, в котором потребовали от правительства обеспечить прозрачность делимитации и делимитационных процессов, утверждая, что проводимые работы противоречат внутреннему законодательству Республики Армения и создают проблемы для нормальной жизни и безопасности гражданского населения.
-
2024-05-03 09:24
Борьба вступает в завершающую фазу, у нас есть историческая возможность разорвать этот разрушительный круг. Об этом на своей странице в Facebook написал глава партии «Демократическое объединение», участвующей в борьбе против делимитации границы и территориальных уступок в Тавуше Сурен Петросян.
-
2024-05-03 09:22
Участники протестов в Тавуше завтра представят свои дальнейшие действия. Об этом заявил 2 мая депутат от блока "Айастан" Гарник Даниелян, находящийся в селе Киранц.
-
2024-05-03 09:19
Премьер Грузии Ираклий Кобахидзе отказался от визита в США, так как ему выдвинули предварительное требование.