ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության հետ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հունվարի 28-ին ՌՀՄ երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի հետ։
«Հունվարի 28-ին ՌՀՄ երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի վերաբերյալ»։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության» և ՌԴ տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, այնպես էլ ռուսաստանյան իշխանությունների հետ։ Դեսպանությունը նաև ուշադրությամբ հետևում է մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում՝ կապված Հայաստանի անկախության մարտիկ Գ. Նժդեհի հիշատակը պղծելու հետ՝ որոշ շրջանակների կողմից, որոնք շահագրգռված են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները վարկաբեկելու մեջ։
Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները և կոչ ենք անում զերծ մնալ ակնհայտ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.