Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանից առաջարկ չի ստացել
Քանի դեռ ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցված չեն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը չի ցանկանում մեկնաբանել այդ պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին լուրերը։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այդ խոսակցությունը պետք է տեղ ունենա վաղը, գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք։ Մարդը դեռևս հնարավորություն ունի, կարող է գնալ, հետ վերցնել»,– ասաց նա։
Խաչատուրյանը չհերքեց իր թեկնածության քննարկումը` նշելով, որ ինքը համապատասխանում է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական չափանիշներին ու նաև իշխող քաղաքական թիմի անդամ է։
Հարցին, թե նման առաջարկ ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, նախարարը պատասխանեց. «Այդ խոսակցությունը դեռևս չի եղել»։
ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումը, Խաչատուրյանի խոսքով, անակնկալ չէր։ Շատ ավելի մեծ անակնկալ էր Արմեն Սարգսյանի հրաժարականը։
«Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարելի է ընդհանրապես մտածել կամ դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ։ Ես իմ գործն անում էի, իմ գործը շատ էր, և իմ ամբողջ ժամանակը նվիրված էր դրան»,– ասաց նա։
ՀՀ նախագահի ու գործող քաղաքական թիմի աշխատանքի ու հայացքների ներդաշնակության մասին ՀՀ վարչապետի դիտարկումը Վահագն Խաչատուրյանն ընդունում է։ ՀՀ նախագահի` Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների վերանայումը նա ճիշտ է համարում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.