Последние новости

Նախկին ռազմագերի Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի

Գերությունից հայրենադարձված, ապա՝ հայրենիքում կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսանյանի նախագահությամբ, մերժել է Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, տեղեկացնում է News.am։

«Դատարանը մերժեց Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։

Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ