Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը 110 ուժային է կորցրել
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտը 110 մարդ է կորցրել։ Տեղեկությունը հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտին։
Ըստ ինստիտուտի տվյալների` զինվորականներից 15–ը մահացել են մարտական միջադեպերի հետևանքով, 10–ը պայթել են ականի վրա, մյուսները մահացել են ոչ մարտական պայմաններում:
Զինվորականների մահվան դեպքերի մեծ մասը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ուժային մյուս կառույցները։
Մարտական միջադեպերի և ականի պայթյունի հետևանքով մահացածներից բացի, ևս 14 մարդ մահացել է ուղղաթիռի կործանման հետևանքով, 12-ը՝ ավտովթարից, 12-ը ՝ դժբախտ պատահարներից, 10–ը՝ հիվանդություններից, 9–ը՝ անհայտ պատճառներով, 9–ը՝ պատերազմում ստացած վնասվածքներից, 5–ը՝ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետևանքով, 2–ը՝ հատուկ գործողությունների ընթացքում, 12-ն էլ ինքնասպանություն են գործել:
Ընդհանուր կորուստներից 84-ը (այդ թվում` 11 մարտական և 73 ոչ մարտական) գրանցվել են 2021 թվականին:
Ընդ որում` մինչպատերազմական 2019 թվականին, ինստիտուտի տվյալներով, մահացել է 47 մարդ, որոնցից 9–ը` մարտական պայմաններում, 38-ը ՝ ոչ մարտական:
2022 թվականի հունվարին 11 մարդ է մահացել, որոնցից 1–ը` մարտական միջադեպի ժամանակ, 3–ը` ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 2–ը՝ անհայտ պատճառներով, 3-ը՝ հիվանդության պատճառով, 1–ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 1–ն էլ ինքնասպանություն է գործել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 05:11
Дело депутата парламентской фракции «Армения» Артура Саркисяна направили в Ереванский суд общей юрисдикции районов Аван и Нор Норк для применения ареста в качестве меры пресечения. Об этом сообщил депутат фракции «Армения» Гарник Даниелян.
-
2025-07-09 05:08
Надеемся, что скоро будет заключено мирное соглашение между Азербайджаном и Арменией, заявил госсекретарь США Марко Рубио на заседании кабинета президента страны Дональда Трампа.
-
2025-07-09 05:05
Католикос Великого дома Киликийского Арам Первый призвал положить конец ситуации, сложившейся вокруг Армянской Апостольской церкви.
-
2025-07-09 05:02
Группа компаний "Ташир" призывает правоохранительные органы Армении действовать строго в рамках законодательства, исключая любые элементы давления. Об этом говорится в заявлении пресс-службы ГК.