Զինվորականների դեմ ՀՀ քննչական կոմիտեի քննած քրեական գործերը 56%-ով ավելացել են
Քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է քրեական գործերի 26.6 %-ով աճ։ Քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տեղեկությունը հայտնել է ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, հայտնում է ՔԿ-ն:
Մելիքյանի խոսքով` քրգործերի աճը հիմնականում պայմանավորված է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև թմրամիջոցների իրացման, հնչեղություն ստացած այլ դեպքերի աճով:
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ. 2020 թվականի համեմատ քննված քրգործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով:
«Մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտված քրգործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք։ Նրանցից 50-ը եղել են սպաներ, 2-ը՝ ենթասպաներ, 89-ը՝ պայմանագրայիններ, 199-ը՝ ժամկետայիններ, 9-ը՝ պահեստազորայիններ, 45-ը՝ քաղաքացիական անձինք»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է, որ 2021 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քննչական կոմիտեի վարույթում քննվել է 41 883 քրեական գործ (նախորդ տարի՝ 32 483 քրեական գործ)։ Աճը կազմել է 28.9%։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 83.4 քրեական գործ՝ նախորդ տարվա 69.1-ի դիմաց, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 18:45
Официальный представитель МИД России Мария Захарова, сегодня, 17 июля, на брифинге прокомментировала заявление главы Евросовета Антониу Кошты и главы Еврокомиссии Урсулы фон дер Ляйен о намерении инвестировать в Армению не менее 2,5 млрд. евро.
-
2025-07-17 18:42
Заместитель председателя партии "Армянский национальный конгресс" Левон Зурабян обнародовал детали проекта карабахского урегулирования, предложенного Минской группой ОБСЕ премьеру Николу Пашиняну в 2019 году.
-
2025-07-17 18:41
Суд в Ереване изменил меру пресечения матери троих детей Лиане Арутюнян, которая была помещена в СИЗО с восьмимесячной дочерью, сообщила Sputnik Армения ее адвокат Заруи Постанджян.
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.