Արցախում ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
«Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից` Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:
Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հիշեցնենք, որ տարեվերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել. ուզել են նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին անվստահություն հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից և այլևս նախագահ չէր կարողանա ընտրել: Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դրա առաջին մասը` բյուջեն ընդունվել է:
Հավելենք, որ ՀՀ–ում նույնպես հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը։ Խորհրդի նախագահը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».