Последние новости

ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

Քաղաքագետ Թևան Պողոսյանը, վկայակոչելով Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանին, հայտնեց վաղուց սպասվող լուրը. Արցախի ԱԺ օրակարգում ընդգրկվել է օրենքի նախագիծ ադրբեջանական օկուպացիայի մասին։ Այն վերաբերում է 44-օրյա պատերազմի արդյունքներով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներին և մշակվել է ԱԺ բոլոր հինգ խմբակցությունների կողմից: Նախագծի քննարկումը նախատեսված է փետրվարի 16-ին: Պողոսյանը հույս է հայտնում, որ այդ օրը օրենքը կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին՝ Արցախյան ազգային-ազատագրական շարժման մեկնարկի 34-րդ տարեդարձի օրը, կընդունվի արդեն ամբողջական։

Փաստաթղթի կարեվորությունը, որի մասին խոսվում է արդեն վաղուց, իսկապես դժվար է թերագնահատել բոլոր առումներով, և առաջին հերթին՝ Արցախի և Հայաստանի ապագայի տեսանկյունից։ Դրա ընդունումը կդառնա դավաճանական պատերազմի արդյունքների հետ չհաշտվելու և իր տարածքները վերադարձնելու համար արդեն այսօր քաղաքական-իրավական հիմք դնելու ժողովրդի վճռականության վկայությունը։ Բացի այդ, մտադրությունների մասին այդօրինակ հռչակագիրը կլինի հերթական ապացույցը, որ Արցախի ղեկավարությունը, իր նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքով հանդերձ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի համատեքստում, մտադիր չէ համակերպվել հայկական իշխանությունների հակահայկական քաղաքականության հետ և հրապարակավ տարանջատվում է նրանից, հասկանալով փաշինյանական ռեժիմի թուրքամետ ուղեգծի ողջ կործանարարությունը։

Սակայն նման օրինագծի ընդունումը կարող է ավելի լայն նշանակություն ունենալ համահայկական իմաստով։ Արցախը կարող է կրկին վերածվել հայ ժողովրդի պայքարի կենտրոնի. այս անգամ՝ ոչ միայն կորցրած տարածքների ազատագրման, այլև երկու հայկական պետություններն անդունդ տանող դավաճանական ռեժիմից ազատվելու համար։ Իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում աշխարհասփյուռ հայության գործողությունների ծանրության կենտրոնը նույնպես կտեղափոխվի Արցախ, ինչը միանգամայն օրինաչափ արձագանք կլինի Հայրենիքից Սփյուռքի օտարման այն քաղաքականությանը, որը գիտակցաբար վարում է Փաշինյանի թիմը։

Ի վերջո, չի կարելի շրջանցել նաև այն հարցը, որ այդչափ լուրջ քայլը, ամենայն հավանականությամբ, Ստեփանակերտը համաձայնեցրել Է Մոսկվայի հետ։ Այս թեման արժանի է առանձին խոսակցության, նշենք միայն, որ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների, ինչպես նաև պաշտոնական Բաքվի հակառուսական գործողությունների խորապատկերին նման համաձայնությունը բավականին պրագմատիկ նպատակային հիմք ունի։ Եվ տվյալ, ինչպեսև միջնաժամկետ փուլում ամբողջությամբ համապատասխանում է հայկական շահերին։

Ո՞ր տարածքների եվ ի՞նչ սահմանների մասին կարող է լինել խոսքը ոչ միայն օրինագծի, այլև ընդհանրապես Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ռազմավարության շրջանակներում: Այս հարցն առանձնակի կարևոր է նաև այն համատեքստում, որ Հայաստանում տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են մեկնաբանում դա. ոմանք հիշատակում են «գոնե Շուշին ու Հադրութը» վերադարձնելու անհրաժեշտությունը, մյուսները՝ արդարացիորեն մատնանշում հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանները։

«Արցախի տարածքն այն տարածքն է, որտեղ հռչակվել է հանրապետությունը, որտեղ ձևավորվել և զարգացել է մեր երկիրը։ Այսինքն՝ սրանք այն տարածքներն են, որոնց վրա հռչակվել է ԼՂՀ-ն՝ նախկին ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը, գումարած այն տարածքները, որոնք մինչ 2020 թվականի պատերազմը եղել են Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»,- այդ առնչությամբ հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Newsarmenia.am-ին տված հարցազրույցում։

ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ նման օրենքը հրամայական է հանրապետության համար։ «Ինչպե՞ս կարող ենք նման օրենք չունենալ, դա կենսական նշանակություն ունի: Մենք փաստորեն աշխարհում միակ երկիրն ենք, որը սահմաններ չունի, ունենք միայն շփման գիծ: Ընդ որում, այդ օկուպացիան սկսվել է դեռ 1991 թ.-ին»,- ընդգծել Է նախարարը։ Եվ հավելել. «Այս օրենքը պետք է ուժի մեջ լինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր հողերի օկուպացիային վերջ չի դրվել: Իհարկե, Ադրբեջանը և Թուրքիան կփորձեն խանգարել օրենքի ընդունմանը, բայց չեն կարողանա»։

Նշենք Բաբայանի հարցազրույցի եվս մեկ կարևոր պահ. իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտություն՝ տարածքները վերադարձնելու համար։ «Պետք է ունենալ համապատասխան փաստաթղթերի, դրույթների անթերի իրավական բազա: Դա մեզ կօգնի ավելի արդյունավետ աշխատել համաշխարհային հարթակում: Բացի այդ, դա անհրաժեշտություն է, քանի որ մենք պետք է ֆիքսենք այդ տարածքների կարգավիճակը: Մենք երբեք այդ տարածքները չենք ճանաչի Ադրբեջանի կազմում, բայց դրանք դե-ֆակտո գտնվում են նրա օկուպացիայի տակ, ուստի պետք է համապատասխան օրենք ընդունենք, որն արտացոլում է Լեռնային Ղարաբաղի տեսլականը այս գործընթացի վերաբերյալ»,- ասել է նա։

Փաստաթուղթը մեկնաբանել է նաև «Արդարություն» կուսակցությունից Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Որևէ մեկս չի հարմարվել այն մտքի հետ, որ մենք չենք վերադարձնելու մեր Հայրենիքը: Եվ այս նախագիծը իրավական է ամբողջությամբ և կարևոր է այն առումով, որ մենք հիմա համաձայնում ենք ոչ թե պատառիկներ վերադարձնել, այլ որ մեր ամբողջ հայրենիքն ենք ուզում, պատրաստ ենք պայքարել դրա համար»,- ասել է նա News.am-ին տված հարցազրույցում։

Գործնականում կասկածից վեր է, որ օրինագիծն ընդունվելու է, ընդ որում՝ հենց հայոց նորագույն պատմության համար սրբազան օրը, փետրվարի 20-ին։ Ինչպես որ կասկածից վեր է այն, որ դա բոլորովին դուր չի գա Հայաստանի գործող իշխանություններին, որոնք պատրաստվում են ոչ թե իրենց հանձնած հայկական հողերը վերադարձնելուն, այլ թուրքերի հետ «խաղաղության դարաշրջանին»։ Ըստ էության, մենք գործ ունենք այն իրավիճակի շարունակության հետ, որը սկսեց ձևավորվել անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 24-ին Փաշինյանի առցանց ասուլիսից հետո, որի ընթացքում նա բաց տեքստով հայտարարեց Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելուն իր համաձայնության մասին։

Հիշեցնեմ, որ այն ժամանակ հայտարարություններով հանդես եկան Արցախի քաղաքական ղեկավարության բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ հանրապետության նախագահը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը, Ազգային ժողովը, դրա նախկին նախագահը և մի շարք պատգամավորներ։ Հայտարարությունների էությունը հանգում էր նրան, որ Արցախի ճակատագիրը կարող է վճռել միայն նրա ժողովուրդը։ Բռնազավթված տարածքների մասին օրինագծի ընդգրկումն օրակարգում պետք է դիտարկել որպես պատասխան կապիտուլյանտի խայտառակ անկեղծացումների երկրորդ մասին, որոնք հնչեցին հունվարի 24-ին, երբ նա հաստատեց իր հանցավոր մտադրություններն Արցախի վերաբերյալ։ Պատասխան, որը կարող է սկիզբ դնել Արցախյան նոր շարժմանը և 34 տարի անց միավորել ժողովրդի առողջ հատվածին ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ պայքարում։

... Գրեթե 30 տարի շարունակ ծայրահեղականներ ու ազգայնամոլներ են անվանել նրանց, ովքեր հանդես էին գալիս որպես «ոչ մի թիզ հող՝ թշնամուն» բանաձևի համոզված կողմնակիցներ, ապացուցելով Արցախի տարածքների մի մասն իբրև «անվտանգության գոտի» Բաքվին զիջելու բուն մտքի կործանարարությունը։ Այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, երբ չենք կարող «անվտանգության գոտու», ապառազմականացված տարածքի ստեղծման հասնել բուն Հայաստանի սահմանների վրա։ Եվ սա մեկն է պատմության այն դասերից, առանց որոնց յուրացման մենք երբեք չենք կարողանա վերադարձնել մեր Հայրենիքը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ