Последние новости

Պարգևատրվել են պատերազմի ժամանակ զինվորների տարհանմանը մասնակցած ԱՆ աշխատակիցները

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով են պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրելով։

Պարգևատրվել են Լիանա Բարսեղյանը, Արմեն Մելքոնյանը, Անդրանիկ Ղազարյանը, Անահիտ Մկրտչյանը և Դավիթ Հովսեփյանը։

Նրանք 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ակտիվորեն համագործակցել են Զինված ուժերի հետ`զոհված և վիրավոր զինծառայողների տարհանման աշխատանքներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ