Վասիլի Նեբենզյա. Ռուսաստանի մտքով անգամ չի անցնում Ուկրաինա ներխուժելու հնարավորությունը
Ռուսաստանը չի բացառում ուկրաինական կողմից սադրանքները։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող բացառել ուկրաինական կողմից սադրանքները: [ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն] հայտարարել են, որ նման սադրանքներ կարող են լինել»,- ասել է Նեբենզյան: «Հիշու՞մ եք 2014 թվականը, երբ եղավ «Մինսկ-1»-ը, երբ ուկրաինական ուժերը հարձակում սկսեցին [ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի վրա]: Մենք փորձում ենք խուսափել դրանից»,- նշել է դիվանագետը: «Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերն լիովին անընդունելի են»։
Նրա խոսքով, Ռուսաստանը մտահոգված է, որ Արևմուտքի երկրները Կիևի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ սադրանքների դեպքում կարող են Մոսկվային մեղադրել դրա համար։ «Ես մտահոգված եմ, որ դա կարող է սցենար լինել։ Նույնիսկ մոտալուտ պատերազմի մասին խոսակցություններն ինքնին արդեն սադրանք են»,- ասել է մշտական ներկայացուցիչը։
«Մենք կանոնավոր զորավարժություններ ենք անցկացնում Բելառուսի հետ, կանոնավոր զորավարժություններ՝ մեր տարածքում: Բայց մեզ ասում են, որ մենք պետք է [զորքերը] դուրս բերենք այնտեղ, որտեղ նրանք եղել են: Բայց ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանին չեն գտնվում»,- ասել է Նեբենզյան, տեղեկացնում է News.am-ը:
Ընդ որում, Ռուսաստանի մտքով անգամ չի անցնում Ուկրաինա ներխուժելու հնարավորությունը, ընդգծել է դիվանագետը։ «Ես կարող եմ բացառել այս [ներխուժումը]»,- ասել է նա՝ անդրադառնալով համապատասխան հարցին։
Ռուսաստանը ֆանտազիաներ է համարում Արևմուտքում տարածված հերյուրանքները Ուկրաինա իբր ծրագրված ներխուժման մասին, հավելել է մշտական ներկայացուցիչը։ «Մենք դեռևս [չենք հասկանում], թե ինչու ենք այսօր նման հանդիպում անցկացնում»,- ասել է նա։- Ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչու ենք այս հանդիպումն անցկացնում։ Ոմանք ֆանտազիաներ ունեն, թե Ռուսաստանն արդեն ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի դեմ, նույնիսկ եթե դա տեղի չի ունեցել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.