Последние новости

Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Հայտնել էինք, որ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

Բացի այդ, ԱԺ կայքից էլ տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ