Երևանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ երկրորդ նախագահի ընտանիքում կորոնավիրուսով վարակման դեպք էր գրանցվել։
Ավելի վաղ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Արմեն Գևորգյանի փաստաբանների երկու միջնորդությունները՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցով։ Ավելի վաղ դատարանը մերժել է ԵԽԽՎ նստաշրջանին Գևորգյանի մասնակցության միջնորդության մասին թույլտվությունը։ Դատավորը համարել է, որ բավարար կլինի նստաշրջանին Գևորգյանի հեռակա մասնակցությունը։ Միաժամանակ, դատարանը նիստը նշանակել է հունվարի 25-ին՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրը՝ այդպիսով Գևորգյանին զրկելով հեռակա մասնակցության հնարավորությունից, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».